Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ի և Ռուսաստանի անդրկուլիսյան խրախճանքները Սիրիայում

BLOG

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի օր առաջ սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում տեղի ունեցած սիրիական օդուժի կողմից իբրև թե քիմիական զենքի օգտագործումը շատ պրիմիտիվ և վատ բեմադրված թատերական ներկայացում էր, որի հետևանքով 80 մարդ սպանվել էր, իսկ 200՝ վիրավորվել։ Այս բեմադրության հետևում կանգնած ԱՄՆ-ն և նրա մանկլավիկներն այս ամենում մեղադրեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս բեմադրության ռեժիսորները նույն մարդիկ են կամ նույն հիմնարկները, ովքեր ժամանակին նմանատիպ մեթոդներով տապալեցին Իրաքի բռնապետ Ս. Հուսեյնին և Լիբիայի նախագահ Մ. Կադաֆֆին։ Հավելեմ, որ որոշ ժամանակ առաջ նույն ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Սիրիայում հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունները ևս քիմիական զենք էին օգտագործում խաղաղ բնակիչների դեմ և դրանում մեղադրում Ասադի բանակին։ Այսօր ամերիկյան ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմս քաղաքից 43 կմ հեռավորության վրա գտնվող Շայրաթ ավիաբազային։ ԱՄՆ իշխանությունները Դամասկոսի դեմ իրենց ագրեսիան բացատրում են Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման փաստով, որը սակայն ոչ մի անկախ դիտորդական խումբ չի հաստատել։ Այն, որ ԱՄՆ-ն այս ամենի հեղինակն է և նախաձեռնողը, ՓԱՍՏ է։ Սակայն ինձ ավելի հետաքրքրում է Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում։ Հիմա ՌԴ իշխանությունները խիստ քննադատում են Վաշինգտոնին և Շայրաթի վրա հարձակումն անվանում են ագրեսիա։ Սակայն ես չեմ հավատում, որ հարձակման մասին Վաշինգտոնը տեղյակ չպահեր ՌԴ ղեկավարությանը։ Րոպեներ առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինի մամլո քարտուղար Վ.Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախօրոք տեղեկացրել է Կրեմլին իր քայլերի մասին։ Այսինքն՝ ապատեղեկատվություն էր ռուսաստանյան ԶԼՄ-ների առավոտյան տարածած այն տեղեկությունը, որ Վաշինգտոնը ՌԴ-ին չի տեղեկացրել իր գործողությունների մասին Սիրիայում։ ԱՄՆ իշխանությունները չէին կարող Մոսկվային տեղյակ չպահել իրենց հարձակման մասին, քանի որ 2015 թ-ի նոյեմբերի 24-ին, երբ Թուրքիայի օդային տարածքում խոցվեց ռուսաստանյան ռազմական ինքնաթիռներից մեկը, Մոսկվան Սիրիայի տարածք, իսկ ավելի կոնկրետ՝ Լաթակիա, տեղափոխեց С-300 զենիթահրթիռային կոմպլեքսներ, որոնց միջոցով կարող է թշնամական հարձակումներից պաշտպանել ոչ միայն Սիրիայի օդային տարածքը, այլև վերահսկել հարևան երկրների օդային տարածները ևս։ Եթե ՌԴ-ում տեղյակ չլինեին ամերիկացիների հարձակումից, ապա ամերիկյան ավիակիրներից բաց թողնված 50 Tomahawk հրթիռներից ոչ մեկը Սիրիայի տարածքում չէր ընկնի։ Դրանք անմիջապես կոչնչացվեին օդում։
Այստեղից հետևություն. այսօր գիշերը սիրիական Շայրաթ ռազմաբազայի վրա հարձակումը ռուս-ամերիկայն համատեղ օպերացիա էր։ Մոսկվայի կողմից հնչող «լիրիկական» քննադատություններն՝ ուղղված Վաշինգտոնին, այդ ծրագրի մի մասն է։
ՌԴ իշխանություններն, ամերիկացիների հետ մտնելով այսպիսի գործարքների մեջ, մեծ վտանգի են ենթարկում սեփական շահերը Մերձավոր Արևելքում և վարկանիշն աշխարհում։ ԱՄՆ-ն ավելի թրծված է այս գործերում և կարող է այս «խաղի» միակ տուժողը դառնալ Մոսկվան։ Թրափը ԱՄՆ շահերի համար կարող է բացահայտել ՌԴ նախագահ Պուտինի «ծախված» և ոչ հուսալի գործընկեր լինելու հանգամանքը։ 

Իսկ այն, որ Մոսկվան հուսալի գործընկեր չէ, մենք վաղուց գիտենք։ Միայն վերջին 3-4 տարվա մեջ Մոսկվան 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել մեր թշնամի Ադրբեջանին։
Հ.Գ. ԱՄՆ-ի և Ռուսաստանի անդրկուլիսյան խրախճանքները Սիրիայում ակտիվ փուլ են մտել։ Հայաստանին և հայ ժողովրդին մի հարց է հուզում՝ ի՞նչ է լինելու Սիրիայի հայկական համայնքի հետ։ Այդ երկրում հայերի անվտանգ ապրելու միակ երաշխավորը Ասադի կառավարությունն է։
Որքան հասկանում եմ, ոչ մի լավ բանի սպասել պետք չէ։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank