Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ունեմ այն, ինչը կերջանկացնի յուրաքանչյուր կնոջ». Արփինե Իսրայելյանը մայրության և կրկին երեխա ունենալու ցանկության մասին

PHOTO

Tert.am life–ը գրում է.

Դերասանուհի Արփինե Իսրայելյանի և բեմադրող–նկարիչ Ներսես Սեդրակյանի  որդին 9 ամսական է։ Փոքրիկ Դավիթը լիարժեք է դարձրել ծնողների երջանկությունն ու նոր գույն բերել նրանց կյանք։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Tert.am life–ը զրուցել է Արփինեի հետ։

–Արփինե, առաջին անգամ Մայրության և գեղեցկության տոնը նշում ես որպես մայրիկ։ Տոնը ընկալում փոխվե՞լ  է քեզ մոտ։

–Տոնի ընկալումը չի փոխվել, քանի որ միշտ շնորհավորել են՝ անկախ նրանից` մայրիկ եմ, թե ոչ։ Ամեն դեպքում, հաճելի է, որ որպես մայրիկ էլ են շնորհավորում։

–Ամուսինդ անակնկալ մատուցե՞լ է այսօր։

–Կեսգիշերին ծաղիկներ նվիրեց, իսկ օրը դեռ առջևում է։)

-Քեզ արդեն լիարժեք կայացած մայրիկ համարո՞ւմ ես։ Կարողանո՞ւմ ես ինքնուրույն գլուխ հանել երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերից։

–Առաջին իսկ օրվանից ինձ մոտ ամեն ինչ ստացվել է։ Չկա այդպիսի բան, որ չկարողանամ անել կամ հասցնել։ Երևի, մայրական բնազդ ասվածն է, որ երեխայի  ծննդից հետո միանգամից ամեն ինչ փոխում է կնոջ մեջ։

–Օրդ հիմնականում փոքրիկիդ հետ ես անցկացնում, իսկ երբ նկարահանումների ես լինում, շա՞տ ես կարոտում, թե բաժանումը կարճ է լինում, չես հասցնում։

–Շատ–շատ եմ կարոտում։ Ահավոր կարոտում եմ։ Հիմնականում շաբաթը 2 օր եմ լինում նկարահանումների, այն էլ`  ոչ ամբողջ օր, սակայն այնքան եմ կապվել, որ նկարահանման գնալու ճանապարհից արդեն կարոտում եմ իրեն։

–Փոքրիկիդ բնավորությունն արդեն նշմարվո՞ւմ է։

–Այն էլ ինչպես։) Համառություն և զգացմունքայնություն ունի, որ շատ վառ են դրսևորված։

–Ավելի շատ քե՞զ է նման, թե՞ ամուսնուդ։

–Բնավորությամբ երկուսիս էլ նման է։ Հիմնականում այնպիսի գծեր են, որ և՛ ինձ մոտ կան, և՛ Ներսեսի, սակայն արտաքնապես լրիվ իր հայրիկն է։

–Դու և Ներսեսն արդեն մտածո՞ւմ եք` ինչ խմբակների եք տանելու Դավթին, երբ մի քիչ մեծանա։ Նախընտրություններ ունե՞ք` ինչ ուղղվածությամբ կզարգացնենք իրեն։

–Իր ատամհատիկին հոգեբանի և արվեստագետի մասնագիտություն էր ընտրել, բայց մենք դեռևս չենք մտածում այդ մասին։ Կարծում եմ` դեռ շուտ է։ Երբ մի քիչ էլ մեծանա և նախասիրություններ ունենա, ըստ այդմ, կկողմնորոշվենք։

—Երեխայի դաստիարակությունը սկսվում է ամենափոքր շրջանից։ Այս փուլում շատ կարևոր է` ինչպես է անցնում իր օրը։ Ինչպե՞ս ես կազմակերպում իր ժամանցը։

–Իհարկե, այս փուլը շատ կարևոր է։ Մենք շատ ենք շփվում։ Կան երեխաներ, որոնց դնում են մանեժի մեջ, իրենք ինչ–որ բանով զբաղվում են, Դավիթն այդպիսին չէ։ Նա շատ է սիրում, որ իր հետ խաղում են` կարևոր չէ` ինքը սայլակի մեջ է, իր աթոռին, թե այլ տեղում։ Մենակություն չի սիրում, անպայման պետք է մարդ լինի կողքին, իր հետ խոսի, զբաղվի։ Սիրում է, երբ իրեն հավասար խաղում են իր հետ։ Ամբողջ օրը խաղում ենք, մուլտֆիլմեր ենք դիտում` սովետական, բարի մուլտֆիլմեր։

 

–Իր հետ մանկացե՞լ ես։

–Այո, բնականաբար։ Սկսում ես ամեն ինչ անել, որ փոքրիկի ժամանակը լավ անցնի, դու էլ, ինքնաբերաբար, մտնում ես այդ ընթացքի մեջ ու գնում դեպի մանկություն։

–Արփինե, ունես քո փոքրիկ, ներդաշնակ ընտանիքը։ Ի՞նչ է քեզ համար երջանկությունը։ Քեզ լիարժեք երջանիկ համարո՞ւմ ես։

–Այո, ինձ լիարժեք երջանիկ մարդ, երջանիկ կին եմ համարում, քանի որ ունեմ այն, ինչը կերջանկացնի յուրաքանչյուր կնոջ` լիարժեք ընտանիք` սիրելի ամուսին, փոքրիկ։ Կարծում եմ` ուրիշ ոչինչ պետք չէ երջանկության համար։

–Ասում են` մայրիկին նաև աղջիկ երեխա է պետք, քանի որ դա այլ երջանկություն է։ Աղջիկ ունենալու ցանկություն ունե՞ս

–Շատ մեծ ցանկություն ունեմ։ Շատ լավ կլինի, եթե աղջիկ էլ ունենամ, սակայն  կառչած չեմ այդ մտքից։ Դա պարզապես մեծ ցանկություն է, բայց ամեն ինչ թողել ենք Աստծո կամքին,  ինչպես կստացվի։ 

–Քանի՞ երեխայի մայրիկ կուզես լինել։

–Հաստատ Դավիթիս մենակ չենք թողնի, սակայն քանի երեխա և երբ կունենանք, չեմ կարող ասել, ինչպես Աստված կամենա։

Ամալյա Հովհաննիսյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan