Սիրիային հարվածով Թրամփն ապացուցեց, որ ինքնուրույն չէ. Մեդվեդև
INTERNATIONAL NEWSՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապացուցել է իր ոչ ինքնուրույնությունը:
«Իր ռազմական գործողությամբ ԱՄՆ նախագահի վարչակազմն ապացուցեց իր ոչ ինքնուրույնությունը, իր խիստ կախվածությունը վաշինգտոնյան իստեբլիշմենտի կարծիքից, որին նոր նախագահն իր երդմնակալության խոսքում կտրուկ քննադատել էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետը նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնը խախտել է սեփական ընթացակարգերը, որոնք պարտավորեցնում են նմանատիպ ռազմական ակցիաների մասին տեղեկացնել Կոնգրեսին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



