12 իրական փաստեր, որոնք կպայթեցնեն ձեր ուղեղը
LIFEBlogNews-ը գրում է.
Կապ չունի՝ մեծ եք, թե փոքր, միևնույն է, կան երևույթներ, որոնց իրական լինելը զարմանք է առաջացնում: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 12 իրական փաստեր, որոնք կպայթեցնեն ձեր ուղեղը:
- Հավանականությունն այն բանի, որ մեկ բաժակ ջուրը, որը դուք ըմպում եք, պարունակում է ջրի մոլեկուլներ, որոնք եղել են դինոզավրի մարմնում, մոտ 100% է:
- Բակտերիաները, որոնք մեր օրգանիզմում են, քանակապես մոտ 10 անգամ գերազանցում են այն բջիջներին, որոնցից կազմված է մեր մարմինը:
- Կոալաների մատնահետքերը չեն տարբերվում մարդկային մատնահետքերից անգամ էլեկտրոնային մանրադիտակի տակ:
- Անձրևորդերն ունեն 5 սիրտ:
- Կապույտ կետի սիրտն այնքան մեծ է, որ մարդ կարող է հեշտությամբ լողալ դրա զարկերակներով:
- Մարդու ԴՆԹ-ն 50%-ով համընկնում է բանանի ԴՆԹ-ին:
- Մեղրը միակ մթերքն է, որ երբեք չի փչանում, ո՛չ մեկ տարուց, ո՛չ երկու, երբեք:
- Պլուտոնի բացահայտումից հետո մինչև նրան մոլորակի ստատուսից զրկելու պահը այն ոչ մի պտույտ չի կատարել արևի շուրջ:
- Վեներայի վրա մեկ օրը տևում է ավելի երկար, քան մեկ տարին:
- Սատուրնի և Յուպիտերի վրա ադամանդե անձրևներ են տեղում:
- Էվերեստի գագաթին կա հեռախոսային կապ:
- «Տիտանիկի» խորտակումից 14 տարի առաջ գրվել էր մի վեպ այն մասին, թե ինչպես է այն խորտակվում:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
3
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



