Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզում աղջիկը մտել է հարևանի տուն, հաց կերել, հայելուն հայհոյանք գրել

SOCIETY

Տավուշի մարզում աղջիկը մեղավոր է ճանաչվել հարևանի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար և դատապարտվել 50 հազար դրամի չափով տուգանքի:

Տավուշի մարզի բնակիչը Ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտ ամսից մինչև 2016թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Ն.Կ.Աղբյուր գյուղում գտնվող իր առանձնատան երկրորդ հարկի ննջասենյակի փայտյա դուռը հրել-բացելու միջոցով մուտք է գործել ննջասենյակ և պահարանի հայելու վրա գրել սեռական բնույթի հայհոյանք, սակայն ոչինչ չի գողացել: Հաղորդման առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա գյուղում ունի առանձնատուն, որը դեռևս 1990-ական թվականներից հակառակորդի կողմից գնդակոծվել է և մինչ այժմ գտնվում է կիսավեր և կիսակառույց վիճակում: Առանձնատունը շուրջ մեկ տարի անմարդաբնակ է եղել, որից հետո տանտերը ՌԴ-ից իր ընտանիքի անդամների հետ վերադարձել է գյուղ:

Հասնելով տան բակ` նկատել է, որ բնակարանի երկրորդ հարկի ննջասենյակի փայտյա դուռը կիսով չափ բացված է, ներս է մտել և նկատել, որ սենյակում առկա պահարանի հայելու վրա սեռական բնույթի հայհոյանքներ են գրված: Պահի ազդեցության տակ մտածել է, որ տնից գողություն է կատարվել և զանգահարել Ոստիկանություն ու հայտնել այդ մասին: Այնուհետև, տանը շրջելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո, պարզել է, որ տնից գողություն չի կատարվել, տան բոլոր իրերն իրենց տեղում են:

Ըստ բացատրության` բնակարանի լուսամուտների մեծ մասը բացակայել են, դռները փակ չեն եղել փականով կամ կողպեքով, դրանք հրելու դեպքում կարող էին բացվել: Բնակարանում որևէ արժեքավոր իր չի ունեցել, այդ իսկ պատճառով ՌԴ գնալուց առաջ դռները չի ամրացրել և չի կողպել:

Դեռևս իր գյուղում գտնվելու ժամանակ թաղամասի երեխաներն ազատ ելումուտ են ունեցել իր կիսակառույց բնակարան, և, քանի որ տունը կիսակառույց է եղել, գնդակոծված հակառակորդի կողմից, ինքը դա երբևէ չի արգելել: Հավանաբար տեղյակ լինելով, որ ինքը ՌԴ-ում է և մտածելով, որ այլևս չի վերադառնալու, ներս են մտել խաղալու նպատակով:

Դա է փաստում այն հանգամանքը, որ բնակարանից ոչինչ գողացված չէ: Ինչ վերաբերում է պահարանի հայելու վրա գրված հայհոյանքին, ապա նա նշել է, որ սկզբնապես մտածել է, որ դա իր անձին է վերաբերում, այնուհետև եկել է այն համոզման և եզրահանգման, որ դա իր դեմ ուղղված չէ, այլ հակառակորդի կրակոցների ազդեցության ներքո գրված արտահայտություն է, քանի որ ինքը գյուղում ոչ ոքի հետ թշնամական հարաբերություններ չունի:

Ավելի ուշ աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա տանտիրոջ կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս առանձնատուն:

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր  է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ տեղյակ լինելով, որ տանտերն ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում, մեկ այլ անձի առաջարկել է գնալ վերջինիս առանձնատուն` հաց ուտելու:

Ճաշելուց հետո բարձրացել է առանձնատան երկրորդ հարկ, բացել մուտքի դուռը և ննջասենյակի պահարանի հայելու վրա տանտիրոջ կնոջ հասցեին վիրավորական բառեր գրել, ումից վիրավորված է եղել, քանի որ վերջինս իրեն կասկածում էր ամուսնու հետ մտերիմ հարաբերություն ունենալու համար: Զղջում է արածների համար:

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts