Բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից այս տարվա ընթացքում ստացվել է շուրջ 1.1 մլրդ դրամ
ECONOMICS2017թ-ի հունվար-փետրվարին բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվել են ավելի քան 1.1 մլրդ դրամ տոկոսավճարներ` 41.6%-ով գերազանցելով առաջին եռամսյակի ծրագիրը և 0.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարութան հրապարակած տվյալները, իրավաբանական անձանց կապիտալ ներդրումներից հունվար-փետրվար ամիսների ընթացքում ստացվել են 3.1 մլն դրամ շահաբաժիններ՝ 54%-ով գերազանցելով առաջին եռամսյակում կանխատեսված մուտքերը: Նախորդ տարվա համեմատ շահաբաժիններից մուտքերը նվազել են 74.8%-ով կամ 9.1 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 729.8 հազար դրամ ոչ պաշտոնական դրամաշնորհներ, որոնց գծով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքեր չէին ստացվել:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով ստացվել է ավելի քան 833.2 մլն դրամ՝ 11.3%-ով գերազանցելով առաջին եռամսյակի ծրագիրը և 37.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 31.4%-ով կամ 1.9 մլրդ դրամով, որըհիմնականում պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտների, ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների և ապրանքների մատակարարումից ուծառայությունների մատուցումից ստացված եկամուտների աճով: