Պետբյուջեից պետական հիմնարկներին տրամադրած աշխատավարձերի ծախսերն ավելացել են 1.1 տոկոսով
ECONOMICSՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերից 16.5 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությունը կազմել է եռամսյակային ծրագրի 56.7%-ը և 1.1 տոկոսով (175.3 մլն դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑փետրվարին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 12.8 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 43.1%‑ը և 23%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման ծախսերի կրճատմամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



