ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության վճարները 18.1 անգամ ավելացել են
ECONOMICS2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված եկամուտների գծով մուտքեր չեն ստացվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտների գծով հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 897.8 մլն դրամ՝ 17.8 անգամ գերազանցելով առաջին եռամսյակի ծրագիրը և 18.1 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սա պայմանավորված է «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության կողմից 2017 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսված 856.5 մլն դրամը փետրվարին վճարելու հանգամանքով: