Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում. Հովհաննես Գաբուզյան

SOCIETY

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն այս տարի բավականին լարված ընթացք ունեցավ: Ինը տուրերից հետո Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց և հավաքականի կազմը համալրեց Հովհաննես Գաբուզյանը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց առաջնության, իր հետաքրքրությունների և առաջիկա պլանների մասին:

-Հովհաննես, կպատմեք, ինչպե՞ս սկսեցիք շախմատ խաղալ:

-Շախմատ խաղալ սկսել եմ 4-5 տարեկանից: Ինձ խաղալ սովորեցրել է պապիկս: Նրա հետ սիրողական էի խաղում: Բայց երբ ընտանիքիս անդամները նկատեցին, որ ստացվում է, սկսեցի շախմատի դպրոց հաճախել: Հայրս էլ շախմատ խաղալ գիտի, սակայն նրա հետ այդպես չեմ խաղում:

-Շախմատի Հայաստանի այս առաջնությունը շատ լարված ստացվեց ձեզ համար: Ի՞նչ կասեք առաջնության մասին:

-Մրցակիցներս ստանդարտ մրցակիցներ են: Ամեն տարի միասին խաղում ենք: Բոլորն էլ լավ էին պատրաստված: Մոտ երեք ամիս նախապատրաստվել էի Հայաստանի այս առաջնությանը և մեծ ակնկալիքներ ունեի: Սակայն մրցաշարի մեծ մասը վերջին տեղում էի: Մի պահ հույսս կորցրել էի, փորձեցի գոնե վարկանիշս չգցել: Ամեն ինչ սկսվեց հաջող ընթանալ, երբ լարվածությունն անցավ: Հաջորդաբար երեք կարևոր պարտիաներում հաղթեցի, որն էլ օգնեց ինձ:

-Մի փաստ, որը, երբեմն, վառ արտահայտվում է շախմատիստների մոտ. նրանք սնահավատ են: Դուք նույնպե՞ս:

-Ոչ, սնահավատ չեմ:

-Ձեզ համար ի՞նչ է Հայաստանի շախմատի չեմպիոն լինելը:

-Նախ և առաջ մեծ պատասխանատվություն է: Դու գործում ես ոչ միայն քո անվան համար, այլ երկրի: Պատասխանատվություն ես կրում ամբողջ թիմի առաջ, արդյունքներիդ համար:

-Ինչպիսի՞ խաղի կողմնակից եք` պաշտպանողական թե կառուցողական:

-Բարդ հարց է իրականում: Խաղի ընթացքում չեմ սիրում պասիվ դիրքում լինել: Եվ եթե պաշտպանական դիրք եմ ստանում, ապա փորձում եմ ակտիվ պաշտպանության անցնել, միայն հակահարվածներով չսահմանափակվել:

-Ի՞նչ է սովորեցնում շախմատը:

-Կյանքի տարբեր փուլերում սովորեցնում է մի քանի քայլ առաջ մտածել: Ինքնըստինքյան սովորում ես քայլերից առաջ հաշվարկել՝ ինչ կլինի հետո:

-Ինչի՞ց է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում:

-Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում: Կարծում եմ՝ ամեն ազգ իր գենետիկ ուղղվածություններն ունի` աֆրիկյան երկրներում լավ վազում են:

-Հովհաննես, ինչո՞վ եք զբաղվում շախմատից դուրս:

-Տարբեր նախասիրություններ ունեմ: Հիմա հիմնականում սպորտով եմ զբաղվում: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ շատ ժամանակ եմ անցկացնում: Բնականաբար, պետք է մարզվել, բայց հանգստի մասին չպետք է մոռանալ:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Պետք է մասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը, Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեմ Ջերմուկում, ինչպես նաև՝ Մարտունիում անցկացվող ավանդական մրցաշարին:

-Փոխելով մեր հարցրերի ուղղվածությունը, թույլ տվեք մի քանի բլից հարցեր տալ: Ունե՞ք սիրելի գիրք:

-Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրները»:

-Սիրելի ֆիլմ:

-Էքշըն ֆիլմեր եմ սիրում կամ կատակերգություն:

-Սիրելի երգ կամ կատարող:

-Գրիգորի Լեպս եմ շատ լսում:

-Մագնուս Կարլսեն, թե Բոբի Ֆիշեր:

-Մագնուս Կարլսեն:

-Թագուհի, թե ձի:

-Թագուհի:

-Ֆուտբոլ, թե թենիս:

-Թենիս:

-Սուրճ, թե թեյ:

-Սուրճ

-Շնորհակալություն զրույցի համար:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe