Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


5 տարօրինակ բան, որ մեր ուղեղն անում է մեզ հետ

PHOTO

Մարդկային ուղեղն իսկապես ունիկալ է. այն կարող է հսկայական չափերի ինֆորմացիա կլանել ու պահպանել, ամենատարբեր ֆունկցիաները կատարել և ոչ միայն դարձնում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, այլև օգնում է առաջ գնալ: Սակայն, ցավոք, այն կատարյալ չէ, ու հաճախ մեր ուղեղում կարող են տարօրինակ բաներ տեղի ունենալ: Մարդկությանը հաջողվել է որոշ չափով պարզել այդ տարօրինակ ու զարմանալի երևույթների պատճառները:

Գիտակցված երազատեսություն

Գիտակցված երազատեսության ժամանակ մարդիկ գիտակցում են, որ երազ են տեսնում ու կարողանում են այս կամ այն չափով կառավարել այն. օրինակ՝ կարող են որոշումներ ընդունել՝ փոխելով դեպքերի ընթացքը: Բեվերլի Դուրսոն, ով նման երազներ էր տեսնում, աշխատել է հոգեֆիզիոլոգների հետ ու ասել նրանց, որ իր երազներում փորձել է ամեն բան, նույնիսկ հայտնվել է արևի վրա: Հետաքրքիրն այն է, որ գիտակցված երազներ տեսնելու ժամանակ գիտնականները կարող են հետևել քնած մարդուն: Չնայած ուղեղի մի մասը չի թողնում շարժել մարմինը քնած ժամանակ, աչքերը, միևնույն է, շարժվում են: Այսպես՝ բրիտանացի հոգեֆիզիոլոգների հետ աշխատող մարդիկ քնած ժամանակ իրենց աչքերը շարժում էին հատուկ հետագծով, որ հասկացնեն բժիշկներին, որ իրենք գիտակցված երազ են տեսնում: Դա թույլ էր տալիս հետազոտողներին ուսումնասիրել նրանց ուղեղը երազի պահին, ինչի արդյունքում էլ նրանք պարզեցին, որ այսպիսի երազ տեսնելու ժամանակ մեր ուղեղն ավելի ակտիվ է: Մի տարօրինակ բան ևս. մենք նույնիսկ կարող ենք սովորել՝ ինչպես նման երազներ տեսնել:

Դռների էֆեկտ

Երբևէ եղե՞լ է այնպես, որ գնաք մեկ այլ սենյակ ու լրիվ մոռանաք, թե ինչու եք եկել այդտեղ: Եթե այո, ուրեմն՝ մի՛ անհանգստացեք. դուք մենակ չեք, դուք պարզապես դռների էֆեկտ կոչվող երևույթի զոհ եք:

Բանն այն է, որ երբ դուք մեկ դռնից դուրս եք գալիս ու անցնում նորով, փոխվում է ձեր ֆիզիկական միջավայրը, ու դրա հետ փոխվում է նաև ձեր մտային վիճակը, և հնարավոր է, որ ինչ-որ ինֆորմացիա դուրս գա ձեր ուղեղից: Համոզված եղե՛ք, որ դա կարևոր ինֆորմացիա չէ, քանի որ ուղեղն ինքն է որոշում՝ ինչն արժի պահել ու ինչը՝ դեն նետել:

Իմաստային հագեցում

Եկե՛ք այսպիսի մի բան փորձենք. անընդհատ կրկնեք կամ գրեք «շուն» բառը: Շարունակեք որոշ ժամանակ, այնքան ժամանակ, մինչ դա արդեն սկսում է զվարճալի հնչել, ու դուք նույնիսկ սկսում եք մտածել՝ այդպիսի բառ ընդհանրապես գոյություն ունի՞, ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս գրել, ի՞նչ է շունը, ի՞նչ է կատարվում: Այն կոչվում է իմաստային կուտակում և տեղի է ունենում, երբ մենք շարունակ ասում կամ լսում ենք նույն բանը: Հոգեբանները միշտ իմացել են այս երևույթի մասին, ու հիմա այն բավականին հաճախ է հանդիպում: Բանն այն է, որ, լսելով կամ ասելով նույնը, մեր ուղեղն սկսում է ձանձրանալ ու չի տալիս այդ բառի հետ կապված ոչ մի ինֆորմացիա: Կամ, օրինակ, երբ մենք ամբողջ օրն անցկացնում ենք սուրճի խանությում, օրվա վերջում մենք սուրճի հոտն այլևս չենք զգում, որովհետև մեր ուղեղը հոգնել է դրանից: Այո, մենք շատ քմահաճ ուղեղ ունենք:

Դեժավյու (Déjà vu)

Ձեզ ծանոթ կլինի դեժավյու երևույթը (Déjà vu արդեն տեսած), երբ թվում է, թե նախկինում արդեն նման մի բան եղել է ձեզ հետ: Այս երևույթը բացատրվում են տարբեր վարկածներով: Վերջին հետազոտություններից մեկի համաձայն՝ երբ մեզ թվում է, թե նույնը եղել է անցյալում, մեր ուղեղը կապ է հաստատում մեր հիշողությունների հետ, որ տեսնի՝ ինչպես կարելի է լուծել ինֆորմացիաների միջև այս բախումը: Ասվում է նաև, որ եթե դուք երբևէ չեք զգացել դեժավյու, կարող եք հպարտանալ. դա նշանակում է, որ ձեր ուղեղը միջինից լավ է աշխատում, և թյուրիմացությունները շտկելու կարիք չի լինում:

«Լեզվի ծայրին»

Երբեմն լինում է, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում ինչ-որ բառ հիշել, չնայած համոզված ենք, որ գիտենք այն: Բանն այն է, որ մեր ուղեղը դասակարգում է ինֆորմացիան ու յուրաքանչյուրը պահում մի տեղ: Այն բառերը, որոնք մենք այդքան էլ հաճախ չենք օգտագործում, մեր ուղեղը ավելի հեռվում է պահում, ու դրա համար էլ մենք չենք կարողանում այն հիշել միանգամից:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan