Ֆիլիպ Կիրկորովը գտել է իր «երկվորյակ եղբորը»
PHOTOStyle.news.am-ը գրում է.
Ապրիլի 30-ին Ֆիլիպ Կիրկորովը 50 տարեկան կդառնա։ «Ռուսական էստրադայի արքան» մի շարք հոբելյանական համերգներ է ծրագրում Կրեմլում, բացի դրանից նա նաեւ մտադիր է իր հոբելյանը նշել Comedy Club շոուի շրջանակում` Գարիկ Մարտիրոսյանի մոտ, ինչի մասին հայտնել է հայ շոումենի կինը՝ Ժաննա Լեւինան։
Իսկ մինչ այդ Կիրկորովը երկրպագուներին հետաքրքրել է իր երկվորյակ եղբոր մասին հաղորդագրությամբ։
Երգիչը իր Instagram–ում հրապարակել է լուսանկար, որտեց նա գրիմի օգնությամբ կերպարանափոխված երգիծաբան ու հեռուստահաղորդավար Գարիկ Խարլամովի հետ է։

«Տոնի նախօրեին կայացել է զարմանալի հանդիպում իմ երկվորյակ եղբոր հետ, որի հետ մեզ մանկուց բաժանել են․․․ ծանոթացեք, Գարիկ Բեդրոս Խառլամով»,- ստորագրել է լուսանկարը Կիրկորովը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



