Գերմանիայի զինուժը չի մասնակցի Սիրիայում ԱՄՆ հնարավոր նոր հարվածներին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին: Այս մասին SWR ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա ընդգծել է, որ Բունդեսվերի առաջ դրված է հստակ նպատակ` արևմտյան կոալիցիայի շրջանակում հետախուզություն իրականացնել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Ես ընդգծում եմ` ընդդեմ ԻՊ-ի: Սա բացարձակապես հասկանալի մանդատ է, և մենք գործելու ենք դրա շրջանակում»,- ասել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ այս խնդիրը որևէ կապ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործունեության հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



