6 մանրուք, որոնք կօգնեն տարբերակել կեղծված տեխնիկան
PHOTOBlogNews-ը գրում է.
Հայտնի բրենդային տեխնիկան՝ սմարթֆոնները, նոութբուքերը և լափթոփերը, շատ հաճախ կեղծվում են։ Եվ երբեմն այդ կեղծիքները այնքան նման են օրիգինալներին, որ դրանք տարբերակելը գրեթե անհնար է։
BlogNews-ը Ձեզ համար հավաքել է մի քանի մանրուքներ, որոնց պետք է անպայման ուշադրություն դարձնել՝ տեխնիկա գնելու ընթացքում։
Առաջին հերթին՝ փաթեթավորում
Շատ հաճախ տեխնիկան կեղծողները աչքաթող են անում տվյալ ապրանքի փաթեթավորումը։ Իսկ պաշտոնական արտադրողը մշտապես հետևում է բոլոր մանրուքներին։
Ուշադիր զննեք փաթեթավորումը և ուշադրություն դարձրեք տպագրության որակին. տառատեսակները պետք է հստակ երևան բոլոր կողմերից։ Ներսում ոչինչ չպետք է շարժվի և աղմկի, քանի որ իրական արտադրողը մշտապես հոգում է սարքերի անշարժության մասին։ Նույնիսկ փաթեթավորման անկյունների կարերը պետք է անթերի լինեն։
Հրահանգավորման գրքույկ
Հրահանգների գրքույկը կարելի է նույնականացնել սարքի անձնագրի հետ։ Այնտեղ պետք է լինի ինֆորմացիա հենց այն լեզվով, որով խոսում են գնման երկրում։ Եթե գրքույկում օտար լեզվով է ամեն բան գրված, ապա, ամենայն հավանականությամբ, դա կեղծիք է (բացառությամբ՝ անգլերեն լեզվի)։
Պատրաստման նյութը
Ցանկացած նյութ՝ պլաստմասը, ռետինը, ալյումինը, կարող է լինել թե՛ ցածր և թե՛ բարձր որակի։ Հայտնի բրենդները չեն խնայում նյութերի վրա։ Նրանց արտադրանքի պլաստմասե մակերևույթները հարթ են և չունեն կարեր։ Ուշադիր զննելու դեպքում դուք անմիջապես կնկատեք թերությունները։
Գրությունների տառատեսակները
Լոգոն ցանկացած բրենդի երեսն է, և դրան առանձնակի մեծ ուշադրություն է դարձվում։ Այն մշտապես տպվում է այնպես, որ անթերի լինի։ Եվ նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում այն չի մաշվում։
Սարքերի վրա գտնվող գրառումների տառատեսակները պետք է հավասար լինեն, պարզ կարդացվեն և «չանհետանան»։ Շատ հաճախ կեղծիքներում այս ամենը խախտվում է։
Ստուգեք լիցքավորող սարքը
Ցանկացած սարքի լիցքավորման վարդակը պետք է հարմարեցված լինի Ձեր երկրում օգտագործմանը։ Բացառությունը կարող է լինել այն դեպքը, երբ պատվիրել եք սարքը արտերկրից, և պատվերը ստացել եք որևէ միջանկյալ ընկերության միջոցով։ Եվ հիշեք, որ օրիգինալ ապրանքների վրա դուք երբեք չեք գտնի տարբեր գույների և որակների պլաստմասե կարեր և անհարթություններ։
Ստուգեք լարերը և խրոցակները (штекер)
Լարերի որակը ամենաակնհայտ նշանն է, որով կարելի է տարբերել կեղծված արտադրանքը իսկականից։ Մի՛ մոռացեք նաև ուշադրություն դարձնել խրոցակների որակին և չափսին, քանի որ միայն կեղծված ապրանքներում են դրանք չափից դուրս մեծ, երկար և անորակ։