Ստոկհոլմի ահաբեկչության գործով երկրորդ կասկածյալին են ձերբակալել
INTERNATIONAL NEWSՇվեդիայի ոստիկանությունը երկու կասկածյալի է ձերբակալել նախօրեին մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին ու ոստիկանության աղբյուրին:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարն ընթացել էր մարդկանց ուղղությամբ, ապա բախվել խանութի ցուցափեղկին: Կասկածյալներից մեկին հաջողվել է ձերբակալել ուրբաթ երեկոյան՝ վերջինիս լուսանկարը հրապարակելուց հետո:
Նախօրեին ձերբակալված տղամարդու նկատմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեղադրանք է ներկայացվել: Ոստիկանության տվյալներով` երկրորդ ձերբակալված անձը կապ ունի առաջինի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել: Երկրի վարչապետը կատարվածն անվանել էր ահաբեկչություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



