Մոսկվայում երկու գնացք իրար են բախվել. կա 30-ից ավել վիրավոր
SOCIETYԱպրիլի 8-ի ուշ երեկոյան Մոսկվայի արևմտյան հատվածում դեպի Բրեստ ընթացող գնացքը բախվել է մեկ այլ գնացքի, որի արդյունքում 30-ից ավել մարդ է տուժել, գրում է ՌԻԱ Նովոստի ռուսական գործակալությունը:
Երկու գնացքներում միասին եղել է շուրջ 500 հոգի, որոնցից 3 տասնյակը վիրավորվել են, իսկ նրանցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պատահարը, որը տեղի է ունեցել Կունցեվո և Ֆիլի կայարանների մեջտեղում, ըստ նախնական տվյալների, գնացքներից մեկի կտրուկ արգելակման հետևանքով է եղել, քանի որ դիմացից հանկարծակի հետիոտն է վազել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



