Պայթյուն՝ Սիրիայի և Հորդանանի սահմանին. կան զոհեր ու վիրավորներ
INTERNATIONAL NEWSՀզոր պայթյուն է որոտացել Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարից ոչ հեռու տեղակայված հսկիչ-անցակետում։ Այս մասին հայտնում է Al-Masdar պարբերականը։ Պայթել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենա։ Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով մոտ 10 մարդ զոհվել կամ վիրավորվել է։
Պայթյունից հետո ինտենսիվ բախումներ են սկսվել Սիրիայի ազատ բանակի ջոկատների և գրոհայինների անհայտ խմբի միջև, որը ենթադրաբար կապված է Սիրիայի հարավում գործող ԴԱԻՇ-ի հետ։ Հորդանանի զինված ուժերը ներկա պահին ստուգում են անցկացնում շրջանում՝ պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի ի հայտ բերման նպատակով։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



