Նեյմարը կարող է որակազրկվել Մալագայի հետ խաղում մրցավարին ծափահարելու համար
SPORT«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, որն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Մալագայի» հետ խաղում (0:2) հեռացվել է դաշտից, կարող է որակազրկվել 3 խաղով մրցավարին հեգնանքով ծափահարելու համար:
Այս մասին հայտնում է «AS»-ը:
Որակազրկման դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի Պրիմերայի հերթական տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումը, որը կկայանա ապրիլի 23-ին:
Նեյմարը երկրորդ դեղին քարտը ստացավ 65-րդ րոպեին, և, խաղադաշտը լքելիս, ծափահարեց մրցավարի օգնականին: Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն խաղի արձանագրության մեջ գրել է նաև այս միջադեպի մասին:
«Մալագայի» հետ խաղում հեռացումը ֆուտբոլիստի կարիերայում 5-րդը դարձավ: Բացի դա, «Բարսելոնան» վերջին 59 խաղում առաջին անգամ մնաց 10 հոգով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



