Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը
SOCIETYԱպրիլի 23-ից մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) կկայանա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայ շախմատիստները կմասնակցեն 50-ից բարձր մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի oլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
Նախորդ տարի, Գերմանիայում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



