Սուշիից առաջացող հիմնական վտանգները
PHOTOԳիտնականները պնդում են, որ կարմիր ձկան մեջ մեթիլսնդիկի բարձր մակարդակ կա, որը վտանգավոր թույն է: Սուշին գուրմաններին գրավում է ոչ միայն յուրահատուկ համով, այլեւ «Օմեգա-3» ճարպաթթուների մեծ քանակով, որի առկայությունն օգտակար է ուղեղի աշխատանքին, ինչպես նաեւ օրգանիզմն ազատում է խոլեսթերինից: Սակայն գիտնականներն ահազանգ են հնչեցնում:

Մեթիլսնդիկը կարմիր ձկան օրգանիզմում գտնվող նյութ է, որը կարող է օրգանիզմում լուրջ սրտանոթային խնդիրներ առաջացնել, անգամ բերել Մինամատի հիվանդության, որի ախտանիշներն են լսողության եւ տեսողության խանգարումները, գիտակցության հետ կապված խնդիրները:

Այդ պատճառով գիտնականները խորհուրդ չեն տալիս շատ հաճախ սուշի օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



