Շվեդիայում դիմակավորված երիտասարդները ոստիկանների վրա քարեր են նետել
INTERNATIONAL NEWSՇվեդիայի Գյոտեբորգ քաղաքի հյուսիս-արեւելքում՝ Խամարկյուլեն շրջանում անցած գիշեր երիտասարդների անկարգություններ են կատարվել, հայտնում է Expressen պարբերականը:
Դիմակավորված մոտ 30 երիտասարդներ ոստիկանության աշխատակիցների վրա մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր են նետել, որը հավաքել էին մերձակա շինհրապարակից: Իրավապահներից մեկը վնասվածք է ստացել:
Անկարգությունը հրահրողները նաեւ մի քանի հրկիզումներ են կատարել, այդ թվում՝ ավտոմեքենաների, կոտրել են սրճարանի պատուհանները:
Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանության ուժեղացված վերակարգեր եւ ուղղաթիռ: Իրավապահները տեղի ունեցածը որակել են ծառոյողների նկատմամբ բռնություն, անկարգություններ եւ վնասի պատճառում:
Դեռեւս ձերբակալվածներ չկան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



