Շվեդիայում 30 երիտասարդ հարձակվել է ոստիկանական պարեկի վրա
INTERNATIONAL NEWSՇվեդական Գյոտեբորգ քաղաքում 30 մարդուց կազմված խումբը հարձակվել է ոստիկանական պարեկի վրա: Այս մասին հայտնում է Expressen-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` երիտասարդները սկսել են մոտակայքում գտնվող շինարարական հրապարակից հավաքած քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Դրանից բացի, նրանք ոստիկանների վրա բենզինով պայթուցիկներ են նետել:
Կայքը գրում է, որ ոստիկաններից մեկը տուժել է կրծքի հատվածում քարով հարված ստանալու հետևաքնով: Պարեկային ոստիկանները օգնություն են կանչել, այդ թվում` ոստիկանական ուղղաթիռ:
Ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Գուստաֆսոնի խոսքով` հարձակման մասնակիցներից ոչ մեկը չի ձերբակալվել, քանի որ բոլոր երիտասարդները թաքցրել են իրենց դեմքերը:
Նշվում է, որ հարձակման պատճառները դեռևս անհայտ են:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



