Իտալիան Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ Է հրավիրել G7-ի հանդիպման շրջանակներում
INTERNATIONAL NEWS Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ Է հրավիրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ինչպես ճշտվում Է, նիստը կկայանա ապրիլի 11-ի առավոտյան, երբ «յոթնյակի» (ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի) արտաքին գործերի նախարարներին կմիանան մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների նախարները:
G7-ի հանդիպումը ապրիլի 10-ին մեկնարկում Է Լուկկա քաղաքում, եւ, ինչպես սպասվում Է, սիրիական հակամարտության կարգավորման թեման գլխավորը կլինի նրա աշխատանքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



