Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել Է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից: «Չպետք Է շեշտը դնել մեն միայն ռազմական գործողությունների վրա: Այդպես հակամարտությունը կսրվի եւ Էլ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեն»,- ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախարարի խոսքով՝ G7-ի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջիկա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պլանավորում են Վաշինգտոնին նախազգուշացնել ռազմական Էսկալացիայի մասին: Այն կարող Է բերել հակամարտության, որում նեքաշված կլինի ոչ միայն Սիրիան, ընդգծել Է Գաբրիելը:
Դիվանագետը համոզմունք Է հայտնել, որ Սիրիայի իրադրությունը կարելի Է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



