Հրդեհ Է տեղի ունեցել Կազանի Բոլոր կրոնների տաճարում
SOCIETYԿազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ Է բռնկել, ինչի մասին, հայտնել Է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը: Առաջին հրշեջ ստորաբաժանումների ժամանման պահին այրում Էր տեղի ունենում բազմամակարդակ շենքի տանիքածածկին եւ երկրորդ հարկի ձեղնահարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոսկվայի ժամանակով 06:51-ին հրշեջները վերացրել են բաց այրումը Բոլոր կրոնների տաճարում: Շենքում հայտնաբերվել Է մահացած տղամարդ, նրա ինքնությունը պարզվում Է»,- ասել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: Հրդեհի մակերեսը կազմել Է 200 քառակուսի մետր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայում քննարկում Է արտակարգ պատահարի հնարավոր պատճառների ամբողջ համալիրը. հրկիզում, անզգուշություն, Էլեկտրատեխնիկական պատճառներ:
Բոլոր կրոններնի տաճարը 1994 թվականին կառուցել Է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ եւ բուժարար Իլդար Խանովը: Նրա մտահղացմամբ՝ տաճարը կառուցվել Է որպես կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների ճարտարապետական խորհրդանիշ: Համալիրում ժամերգություններ եւ ծիսակատարություններ չեն անցկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



