Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Երևի այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները. Արմինա Ասրյանը՝ բիզնեսի ու անձնական կյանքի մասին

LIFE
Life.panorama.am-ը գրում է
 
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Արմինա Ասրյանը, ում տեսնում էինք «Դոմինո»-ի 3-րդ եթերաշրջանում: Դերասանուհին սիթքոմի նոր եթերաշրջանում չի նկարահանվում, իսկ պատճառների եւ առաջիկա անելիքների մասին պատմել է  մեզ հետ զրույցում:
 
«Ի սկզբանե  նախատեսված էր, որ «Դոմինո»-ում իմ կերպարային գիծը կսկսի եւ կավարտվի 3-րդ եթերաշրջանում: Հիմա արդեն, ամփոփելով այս  նախագծում աշխատանքս, պետք է ասեմ, որ ուրախ եմ՝ այս թիմի մասնակիցը լինելու համար ու թեեւ բնավորությամբ այդքան էլ շփվող չեմ ու հեշտ չեմ մերվում մարդկանց հետ, բայց հասցրեցի բոլորի հետ էլ ջերմ հարաբերություններ ունենալ, որոշ մարդկանց հետ էլ մինչ օրս շարունակում ենք շփվել: Կարծում եմ՝ միշտ էլ սովորելու բան ունեմ, հատկապես, երբ շփվում եմ պրոֆեսիոնալ ու շնորհալի մարդկանց հետ: «Դոմինո»-ն համալրված է մի շարք պրոֆեսիոնալ մարդկանցով, եւ ես այստեղ մասնագիտական նոր շերտեր բացահայտեցի ինձ համար»,- պատմեց Արմինան:
 
Դերասանուհին արդեն իսկ նոր առաջարկներ ունի, էկրաններից նա երկար չի բացակայի.
«Այս ընթացքում հասցրել եմ նկարահանվել գովազդային հոլովակում: Արդեն իսկ ունեմ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, որը, սակայն, դեռեւս խմորման փուլում է, ուստի մանրամասնել չէմ կարողանա:  «Դոմինո»-ում նկարահանվելու ժամանակ իմ սիրելի սցենարիստ Անուշիկը առաջարկել էր նկարահանվել «Մեղրամիս» հեռուստասերիալում, սակայն  համատեղել չհաջողվեց, գուցե առաջիկայում նաեւ այդ սերիալից առաջարկ լինի»,- նկատեց դերասանուհին:
 
Արմինան նշեց նաեւ, որ առաջիկայում չի ցանկանա կոմեդիկ ժանրում ներկայանալ.
«Անկեղծ ասաց, այս պահին ամենաքիչը կոմեդիայում կցանկանամ ներկայանալ, որովեհետեւ վերջին տարիներին տարբեր նախագծերում հանդես եմ եկել հենց կոմեդիայի ժանրում եւ դրական կերպարներով: Հիմա մեծ հաճույքով բացասական հերոսուհու կցանականամ մարմնավորել, որպեսզի թե ինձ, թե հեռուստադիտողի համար փոփոխություն լինի»,- հավելեց դերասանուհին:
 
Ինչպես շատերը գիտեն՝ Արմինան դերասանական արվեստից զատ զբաղվում է ընտանեկան բիզնեսի տնօրինությամբ: Աշխատելով գեղեցկության սրահում՝ Արմիան այս ընթացքում հետաքրքրված է նաեւ դիմահարդարման արվեստով.
«Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ գեղեցկության սրահում, քանի որ մենք անընդհատ աշխատում ենք նորարարություններ իրականացնել, որպեսզի մեր հաճախորդները միշտ գոհ լինեն մեզնից, ինչը, կարծես թե, ստացվում է: Ինչ վերաբերվում է  դիմահարդարման արվեստին, պետք է ասեմ, որ միշտ էլ սիրել եմ այդ արվեստն ու հետաքրքրված եղել, անգամ մեր կուրսում ներկայացումներից առաջ ինքս էի դիմահարդարում աղջիկներին. Ճիշտ է՝ հիմա, ծիծաղելով եմ հիշում, թե ինչպես էի դիմահարդարում խեղճերին: Ինչեւէ, այժմ ընկերուհուս՝ պրոֆեսիոնալ դիմահարդար Ժենյա Ստեփանյանի շնորհիվ հենց մեր սրահում սովորում եմ այս արվեստի հմտությունները: Նրա շնորհիվ էլ ավելի սիրեցի դիմահարդարման արվեստը: Ուրախ եմ, որ ինձ մոտ այն վատ չի ստացվում»,- պատմեց Արմինան:
Իսկ վերջում հետաքրքրվեցինք, թե Արմինա Ասրյանը, ում սիրտն արդեն երկար տարիներ զբաղված է, չի՞ պատրաստվում ամուսնանալ, պատասխանեց.
 
«Ամեն մեկի կյանքում այդ կարեւոր քայլը տարբեր տարիքում է հասունանում: Աստված առաջ, երեւի այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները»:
 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California