Ֆրանսիայում սկսվում Է նախընտրական արշավի երկշաբաթյա պաշտոնական փուլը
INTERNATIONAL NEWSՖրանսիայում պաշտոնապես մեկնարկում Է նախընտրական արշավը: Այսօրվանից նախագահի պաշտոնի թեկնածուները կարող են սկսել «պաստառների պատերազմը»: Քարոզչական աֆիշաների վրա, որոնք այսուհետեւ ամեն օր տեսնելու են ֆրանսիացի ընտրողները, կհայտնվեն նախագահական նստավայրի՝ Ելիսեյան պալատի համար պայքարի բոլոր 11 մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Յուրաքանչյուր թեկնածու ունի հեռուստատեսային եւ ռադիոեթերի երաշխավորված հավասար ժամանակ: Իրենց ծրագրերի շարադրման հարցում հավակնորդների իրավահավասարությունը վերահսկում Է Ֆրանսիայի բարձրագույն աուդիովիզուալ խորհուրդը:
Ներկայիս ընտրարշավի նախորդ փուլերում հեռուստատեսային բանավեճերն ու վարկանիշները այդպես Էլ հավաստի պատասխան չտվեցին այն հարցին, թե այսօր Ֆրանսիայի սիրտն աջից Է բաբախում, թե ձախից: Նախընտրական մարաթոնի առաջատարը՝ «Ազգային ճակատի» թեկնածու Մարին լե Պենը, ունի կողմնակիցների ամենակայուն քանակակազմը: Նրան աջակցող ընտրողների շրջանում իրենց ընտրությանը վստահ Է ավելի քան 80 տոկոսը: Մրցարշավի մյուս առաջատար մասնակցի՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի կողմնակիցների առայժմ միայն 50 տոկոսն Է համանման վստահություն հայտնեց:
«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի ներկայացուցիչների խոսքով՝ «նախագահական մարաթոնի այս նոր փուլն առանձնապես ինտենսիվ Է լինելու»: Ֆրանսիայի նախկին վարչապետ, իսկ ներկայում Ֆրանսիայի մայրաքաղաքից Ազգային ժողովի պատգամավոր Ֆիյոնը ապրիլի 9-ին հանրահավաք Է անցկացրել Փարիզում:
«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը 70 հազար կողմնակիցների Է հանրահավաքի բերել Մարսելում: Սոցիոլոգիական ծառայությունների վերջին ուսումնասիրությունների համաձայն, Մելանշոնն անշեղորեն ամրապնդում Է իր դիրքերը եւ այժմ վայելում Է գրեթե յուրաքանչյոր հինգերորդ ֆրանսիացի ընտրողի աջակցությունը:
Ներկայում նա կրկնակի շատ կողմնակիցներ ունի, քան իշխող Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը:
«Ըմբոստ Ֆրանսիայի թեկնածուն այժմ ընդհուպ մոտեցել Է նախագահական մարաթոնի առաջատարների եռյակին: Առաջվա պես դրա կազմում են լե Պենը, Մակրոնը եւ Ֆիյոնը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը, 11 թեկնածուների մասնակցությամբ, տեղի կունենա ապրիլի 23-ին: Մայիսի 7-ին նշանակված երկրորդ փուլում պայքարը կշարունակեն առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



