Անատոլի Բիբիլովը հաղթում Է Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում
INTERNATIONAL NEWS Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը հաղթում Է հանրապետության նախագահի՝ ապրիլի 9-ին կայացած ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, ստանալով ընտրողների ձայների 57,98 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիեւան:
«Դրանք նախնական տվյալներն են: Քվեարկության վերջնական արդյունքները մենք կամփոփենք հինգ օրվա ընթացքում»,- ասել Է նա:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 81 տոկոս:
Ընտրված նախագահի պաշտոնակալության արարողությունը, Սահմանադրության համաձայն, պետք Է անցկացվի ԶԼՄ-ներում ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց:
Պլիեւան նաեւ հայտնել Է, որ ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես Է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին: «78,2 տոկոսը կողմ Է, 21,8 տոկոսը՝ դեմ»,- նշել Է նա:
Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Զուգահեռաբար հանրապետության քաղաքացիները պատասխանել են այն հարցին, թե իրենք համաձայն են արդյոք Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելուն: Հարավային Օսիայում ընտրություններն ու հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ դրանց մասնակցությունը գերազանցել Է 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը` ТАСС
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



