Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Սիրիան այն տարածքը չէ, որի համար ՌԴ-ն և ԱՄՆ-ը բախվեն. արաբագետ

INTERNATIONAL NEWS

Մերձավորարևելյան ճգնաժամը դառնում է համաշխարհային օրակարգի համար մեկ հարց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշեց, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռակոծումները վկայում են, որ այս երկրի մերձավորարևելյան քաղաքականության շեշտադրումները փոխվում են՝ մտնելով ավելի ակտիվ փուլ:

Արաբագետը նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս քայլով ընդգծեց իր հակառուսական, հակապուտինյան տրամադրվածությունը:

«Թրամփին Վաշինգտոնում մեղադրում էին ռուսամետության մեջ, շատերը նրան համարում էին Մերձավոր Արևելքում ՌԴ քաղաքականությունն ընդունող գործիչ, սակայն տեսանք, որ նրա հաջորդիվ հայտարարություններն ավելի կտրուկ էին, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով նույնպես համարվում էր Կրեմլի մարդը, մեղադրեց ՌԴ-ին, որ չի կարողացել վերահսկել Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը»,-ասաց նա:

Ըստ արաբագետի` այս ամենի պատրվակը քիմիական զենքի կիրառումն էր: Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից հրթիռների գործընթացն արդեն երկրորդական է դարձնում այն հարցը, թե ո՞վ է  մեղավոր քիմիական զենքի կիրառման մեջ: Այդ հարցի պատասխանն էլ դեռ չկա, որովհետև այդ տարածքները հասանելի չեն միջազգային փորձագետների համար, որպեսզի կատարեն համապատասխան չափումներ:

Առայժմ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: ԱՄՆ-ը նշում է, որ ասադյան ուժերը քիմիական զենք են կիրառել, սիրիական իշխանություններն էլ ասում են, որ ռմբակոծել են ահաբեկչական խմբավորումների պահեստները, որտեղ պահվել են այդ նյութերը: Արաբագետի խոսքով` խնդիրն այն է, որ այդ տարածքները վերահսկում է մի խմբավորում, որն, ըստ էության, նեղություն չի տալիս Բաշար ալ Ասադին: Այն նույնիսկ աչքի չի ընկնում իր շատ ակտիվ ռազմական գործողություններով:

«Այսինքն` իմաստ չուներ, որ այդ տարածքներում նման բան կիրառվեր: Հարց առաջանում, թե ինչո՞ւ նման գործողություններ իրականացվեցին, այն էլ այս պահին, երբ բոլորը նստած էին բանակցային սեղանի շուրջ: Ամերիկյան գործողությունից հետո Սիրիայի խնդրի շուրջ սկսված քաղաքական գործընթացը փաստացի մնում է օդից կախված: Տեսնենք, թե ինչ կտան Լավրով-Թիլերսոն առաջիկա բանակցությունները»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ հարվածներն ավելի շատ ո՞ւմ էին ուղղված՝ ՌԴ-ի՞ն, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, արաբագետը նշեց, որ քաղաքական տեսանկյունից` ավելի շատ ՌԴ-ին, բայց լուրջ վնասները կրեցին ասադյան ուժերը:

Հայկ Քոչարյանը ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում որոշակի լարում հնարավոր համարում է, սակայն առճակատում չի տեսնում:

«Սիրիան այն տարածքը չէ, որի համար երկու գերտերություններ բախվեն: Պարզապես երկու գերտերությունները կփորձեն Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի սրել»,-հավելեց արաբագետը:

ԱՄՆ-ն ապրիլի 6-ին հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կեն սական շահերից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել էր, որ տեղի ունեցածն ինքնավար պետության դեմ ուղղված ագրեսիա է և հորինված պատճառով միջազգային իրավունքի նորմերի խախտում:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank