Շվեդիայում լռության րոպեով հարգել են ահաբեկչության զոհերի հիշատակը
INTERNATIONAL NEWS Շվեդիան ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպեով հարգել Է Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության զոհերի հիշատակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քաղաքապետարանի զբոսայգում անցկացվել Է սգո արարողություն, որին ներկա են եղել թագավորական ընտանիքը, կառավարությունը, ռիկսդագի (խորհրդարանի), տեղական իշխանությունների եւ այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ:
Լռության րոպեից հետո վարչապետ Ստեֆան Լյովենը ճառով դիմել Է հավաքվածներին. «Մենք շատ ենք մտածել ձեր մասին, նրանց մասին, ովքեր ապրիլի 7-ին կատարված ահաբեկչության հետեւանքով կորցրեցին ամենասիրելի մարդուն: Ես միայն ցանկանում եմ ասել՝ դուք միայնակ չեք, Շվեդիան ձեզ հետ Է»,-ասել Է նա:
«Մեր միասնությունը միշտ ավելի ամուր կլինի, քան այն ուժերը, որոնք ցանկանում են բաժանել մեզ»,-հավելել Է վարչապետը:
Ապրիլի 7-ին առեւանգված բեռնատարը, որը պատկանում Է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթ Է կատարել մարդկանց վրա՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել Է 15 մարդ, զոհվել են չորսը: Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել Է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին՝ Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում նա խոստովանել Է կատարած հանցագործությունը:
Պարզվել Է, որ ձերբակալվածը մուսուլման Է եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից: «Սիրիայում ռմբակոծությունները պետք Է դադարեցվեն»,- հայտարարել Է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել Է այդ երկրի ծայրահեղականներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



