Իջեւանում չպայթած արկ են գտել
SOCIETYՀոկտեմբերի 2-ին, ժամը 14.04-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Ենոքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից գտնվող նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է չպայթած արկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նախկին Արցախ ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերվել է D-30 հրանոթի (122 մմ տրամաչափ) չպայթած արկ՝ վնասված պայթուցիչով:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը անվտանգության ժապավենով:
Իջեւանի ՀՓՋ-ից 2 հրշեջ-փրկարար ոստիկանների եւ զինծառայողների հետ տեղում իրականացրել են հերթապահություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



