Թերեզա Մեյն սկսել Է զբաղվել ֆիթնեսով
LIFEՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն սկսել Է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ 60-ամյա Մեյը մարզանքների համար վարձել Է Լի Քառնաբիին: Նա մարզիկի հետ պարապում Է շաբաթական մեկ անգամ եւ մարզումները բաց Է թողնում միայն այն ժամանակ, երբ գտնվում Է արտասահմանում: Պարապմունքների մեկ ժամը քաղաքական գործչի վրա նստում Է 45 ֆունտ ստեռլինգ (շուրջ 55 դոլար):
Քառնաբին կազմել Է մարզումների շարք, որոնք ներառում են քրոսֆիթի, մարմնամարզության տարրեր, կշռաքարերով աշխատանք եւ կարդիո: Բրիտանացու խոսքով՝ Մեյը հաճույքով Է աշխատում իր մարմնի վրա: Հայտնի Է, որ նա տառապում Է առաջին տիպի շաքարախտով: Ակտիվ ապրելակերպը նրան օգնում Է հետեւել առողջությանը եւ մնալ լավ վիճակում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
5
AraratBank Announces Change in Executive Leadership



