Հենրիխ Մխիթարյանի պատասխանը՝ Թինա Կանդելակիին
SPORTՀենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակի, ով անդրադարձել էր Հայաստանի հավաքականի ավագի գոլին «Սանդերլենդի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:
«Շնորհակալություն աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»,- ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհու թվիթերյան գրառումը մեկնաբանել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին Մխիթարյանի գոլից հետո կատարել էր հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:
Հենրիխ Մխիթարյանի գրառումից հետո Կանդելակին գրել է, որ ֆուտբոլիստին սիրում է իր մայրն ու Թբիլիսիի բոլոր հայերը, ինչին 28-ամյա կիսապաշտպանը պատասխանել է. «Մեծ շնորհակալություն ձեր մորը և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



