«Հայկական ժամանակ». Հանքարդյունաբերական երկու ձեռնարկություններ մտադիր են ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը
SOCIETY«ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը։
Պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների և առաջին հերթին պղնձի գնի շարունակական նվազումն է։ Խոսքը վերաբերում է համեմատաբար փոքր հանքարդյունահանողներին. որոնք ավելի զգայուն են մետաղների գների նկատմամբ և պղնձի գնի մի որոշակի մակարդակում նրանց գործունեությանը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Այս պահին գործունեությունը դադարեցնելու հստակ մտադրություն հայտնել են երկու հանքարդյունաբերողներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



