Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


«Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումն է եղել. Ռոզի Ավետիսովա

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Եղնիկների կածանը» ֆիլմն արդեն հեռուստաէկրաններին է: Այս ֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանուհի Ռոզի Ավետիսովան՝ մարմնավորելով  զինվորական բուժքույրի, ով գլխավոր հերոսի սիրուհին է:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոզին պատմել է ֆիլմի նկարահանումների ընթացքից ու Խորեն Լեւոնյանի եւ Հրաչ Քեշիշյանի  հետ աշխատանքային գործընթացից:

«Երբ առաջարկը ստացա նկարահանվել այս հեռուստաֆիլմում, համաձայնելուս առաջին պատճառը հանդիսացավ այն, որ ծանոթացա սցենարին ու ընկալեցի կերպարս: Պետք է ասեմ, որ անմիջապես սիրեցի հերոսուհուն, նա շատ հետաքրքիր ու խարակտերային է, նման կերպար նախկինում չէի ունեցել: Եվան զինվորական բուժքույր է, նա անընդհատ զինվորների եւ հատկապես հերոսի՝ Դավիթի կողքին է, ում հետ նաեւ սիրային կապ ունի: Սակայն Դավիթի եւ Եվայի կապը ուղղակի սիրուհի եւ սիրեկան լիենելով չի եզրափակվում, նրանք նաեւ միմյանց շատ նվիրված ընկերներ են: Նրանց փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում, հերոսը Եվայի հետ շփվում է նույն կերպ, ինչ իր ընկերների, իսկ Եվան էլ իր առջեւ դրված խնդիրներն է փորձում կատարել ամեն գնով: Կարծում եմ՝ հայ կինը շատ ուժեղ է եւ հայ կնոջ ուժն է, որ տղամարդկանց ավելի ուժեղ է դարձնում ու հաղթանակներ է բերում թե պատերազմում, թե կյանքում»,- պատմեց դերասնուհին՝ ընդգծելով.

«Չեմ վախենա ասել, «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում ունեցածս նկարահանումներն իմ կյանքի ամենահաճելի նկարահանումներն են եղել, որովեհետեւ թիմն աշխատում էր շատ համերաշխ ու պրոֆեսիոնալ»:

Խոսելով Հրաչ Քեշիշյանի հետ ռեժիսոր-դերասան կապի եւ աշխատանքի մասին՝ Ռոզին նկատեց.

«Այս ֆիլմը նկարահանվել է  իրական փաստերի հիման վրա, բայց որոշ հերոսներ, այդ թվում իմ հերոսուհին, հորինված է: Այս առումով պատասխանատվությունը կրկնակի մեծանում է, քանի որ արդեն իսկ անդրադառնալը այս թեմային շատ ցավոտ ու պատասխանատու է: Ինչ վերաբերվում է Հրաչ Քեշիշյանի հետ աշխատանքին, նա շատ պահանջկոտ է, բայց նաեւ ինձ հաջողվեց շատ արագ հասկանալ նրա պահանջներն ու ուժերիս ներածին չափով իրականացնել այն, ինչ պարոն Քեշիշյանը պատկերացնում էր: Դժվար չէր նրա հետ աշխատելը, նա ինձ շատ էր վստահում ու դա էլ ինձ էր նոր պատասխանատվության առաջ կանգնեցնում, որպեսզի կարողանայի ամեն ինչ անել արդարացնելու համար այդ վստահությունը: Ես առաջին անգամ էի աշխատում Հրաչ Քեշիշյանի հետ ու ուրախությամբ պետք է ասեմ, որ ինձ իսկապես հաճելի ու հետաքրքիր էր նրա հետ: Նրա առավելությունն այն է, որ կարողանում է իր հետաքրքիր հանգստությունն ու ներդաշնակությունը փոխանցել դերասաին ու թույլ տալ նրան ավելին հանգիստ եւ իրական լինել»:

Անդրադառնալով Խորեն Լեւոնյանի հետ համատեղ խաղին՝ Ռոզին նախ նշեց, որ նախկինում անգամ ծանոթ չի եղել Խորենին.

«Խորենի հետ առաջին անգամ ծանոթացա այս նախագծի շրջանակում: Իրար չէինք ճանաչում, հետեւաբար միասին նախկինում չէինք խաղացել ու ամեն բան նոր էր թվում: Բայց պետք է շեշտեմ, որ Խորենը, որպես զուգընկեր, անզուգական է: Բացի նրանից, որ նա քեզ շատ ոգեւորում է իր խաղով, նաեւ խայտառակ կերպով օգնում է իր զուգընկերոջը ու դրա համար ոչ մի ջանք չի խնայում: Նա ամեն ինչ անում է, որպեսզի կարողանաս տեսարանն ամբողջությամբ պատկերացնել ու քեզ ազատ զգաս»,- հավելեց դերասանուհին:

Վերջին տարիներին անհամեմատ շատացել են պատերազմի մասին ֆիլմերը, ներկայացումները, երգերը: Թե ինչպե՞ս պահել սահմանն ու դրանք ճիշտ նպատակին ծառայեցնել. այս հարցերի շուրջ խոսելիս՝ Ռոզի Ավետիսովան ընդգծեց.

«Մի պահ ես էլ ունեի մտավախություն, որ հանկարծ մարդկանց չհոգնեցնեն այս թեմայով: Միաժամանակ, որպես մասնագետ  եւ հանդիսատես, պետք է ասեմ, որ այս թեմայով դեռ չեմ տեսել այն ֆիլմը, որը կուզեի տեսնել: Օրինակ՝ հենց պատերազմի տեսարանները նման ֆիլմերում շատ քիչ են, այսինքն՝ այդ ֆիլմերը այդքան էլ ռազմական չեն, ուստի, որպես հանդիսատես, կարող եմ ասել, որ պատերազմի մասին եղած ֆիլմերն ինձ այնքան էլ չեն բավարարում: Եղել են այդ թեմայով ֆիլմեր, որտեղ ինձ չի բավարարել նաեւ հերոսը, հերոսի մոտեցումը եւ հերոս դառանալու ճանապարհը: Այս թեմայի վերաբերյալ միշտ մաքսիմալիստական եմ վերաբերվում, կարծում եմ՝ դրանք պիտի լինեն բացառապես շատ լավ, շատ ճիշտ ու տեղին, որովհետեւ սա մի թեմա է, որտեղ ավելի քիչ կարող ես երեւակայել ու պետք է ուղղակի ցույց տաս այն, ինչ երեկ էր, ու Աստված մի արասցե, կարող է լինել այսօր եւ վաղը: Այս թեմային պետք է մոտենալ շատ զգույշ, եւ ամեն մեկն էլ իր վրա այդ պատասխանտվությունը չպետք է վերցնի, որովհետեւ չգիտես, թե հետեւանքն ինչպիսին կլինի. ֆիլմն ունի մեծ ազդեցություն ու չգիտես՝ քո ներկայացրած ֆիլմը ինչ ազդեցություն ու հետեւանք կարող է բերել մարդկանց մեծ բանակի վրա: Միաժամանակ, պետք է նշեմ, որ նման ֆիլմ նկարահանելու համար պետք է ունենալ մեծ բյուջե: Միշտ էլ ասել եմ՝ կինոն առաջին հերթին լավ սցենար է, երկրորդ հերթին՝ լավ բյուջե. Այս երկուսի առկայության դեպքում միայն կարող է լավ կինո ստեղծվել»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan