ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կայցելի
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է մայիսի վերջին Թբիլիսի այցելել՝ դաշինքի Խորհրդարանական վեհաժողովին մասնակվելու համար: Այս մասին Վրաստան-ՆԱՏՕ Հրապարակային դիվանագիտության ֆորումի բացմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը Թբիլիսիում կայանալու է մայիսի 26-29-ին: Այսպիսով Վրաստանը կդառնա դաշինքի անդամ չհանդիսացող հինգերորդ երկիրը, որտեղ ԽՎ-ի նիստ կանցկացվի:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ մայիսի 26-29-ին Վրաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը: Այդ միջոցառման շրջանակում ծրագրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- ասել է Կվիրիկաշվիլին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



