Միայն այս մթերքն է ունակ քաշ նվազեցնել. գիտնակններ
LIFEԳիտնականները հայտնաբերել են, որ օրական ընդհամնեը մի ավոկադո ուտելը բավական է քաշ գցելու և միաժամանակ առողջ մնալու համար:
Հայտնի է, որ այն ոչ միայն նվազեցնում է քաշը, այլև բարելավում է առողջությունը: Այն նպաստում է արյան մեջ լավ խոլեստերինի բարձրացմանը, և մեծ դեր է խաղում կոնքերի շրջանում ճարպակալության դեմ արդյունավետ պայքարին:
Մետաբոլիկ համախտանիշը լուրջ հիվանդություն է, որը բնորոշվում է միանգամից մի քանի ցուցիչներով՝ արյան ճնշման բարձրացում, արյան մեջ շաքարի պարունակության մեծացում, ճարպակալում և այլն: Եթե մարդու թեկուզ այս երեքը գոյություն ունեն, ապա նրան ախտորոշում են մետաբոլիկ համախտանիշ: Նոր հետազոտությանը մասնակցել են ավելի քան 17500 մեծահասակներ: Նրանց 2 տոկոսն ամեն օր ավոկադո է կերել, որը պարունակում է 114 կալորիա։
Հետազոտության արդյունքները ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր ավոկադո են կերել, ընդհանուր առմամբ ավելի շատ մրգեր և բանջարեղեն են օգտագործել և ավելի քիչ՝ շաքար: Նրանք ավելի շատ օգտակար նյութեր են օգտագործել: Ավոկադոյի սիրահարներն առնվազն 4 կգ-ով քիչ են կշռել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: