Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Դավթաշենում ծառեր հատած անձը բերման է ենթարկվել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 8–ի լույս 9–ի գիշերը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում անհայտ անձը թվով 23 բարդի է հատել: Թե ինչպես է ստացվել, որ հանցագործության պահին կամ ընթացքում ոչ ոք այդ մասին չի իմացել, չի լսել կամ չի նկատել, անհասկանալի է: Վերջիվերջո, 23 ծառ հատելը մեկ ճյուղ կոտրել կամ կտրել չէ, այն ժամանակ է պահանջում և առնվազն այդ գործողության ընթացքում աղմուկ պիտի լիներ:

Մինչդեռ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ պատճառն այն է, որ ապօրինի ծառահատումը իրականացվել է գիշերը, և բացի այդ, մոտակայքում բնակելի շենքեր չկան:

Սակայն նշենք, որ հատված ծառերը գտնվում էին Դավթաշենի «Դելֆին» լողավազանի բակում և համացանցում լուրեր կային, թե իբր ծառահատումների հեղինակները լողավազանի սեփականատերերն են եղել: Այս լուրերը, սակայն, Ռուսլան Բաղդասարյանը հերքեց՝ համարելով դրանք անհեթեթություն:

«Գիշերով է հատվել: Շատ հավանական է, որ ոչ ոք չի տեսել, բավականին հեռու են բնակելի շենքերը: Եթե գիշերով չլիներ, գոնե մեր թաղապետարանի աշխատակիցները, ովքեր ռեգուլյար այդ փողոցով, այդ հատվածով անցնում են, կտեսնեին ու կարգելեին»,– ասաց նա:

Ռուսլան Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ պաշտոնական գրությունով դիմել են ոստիկանություն, արդեն արձանագրությունը կազմվել է, անգամ ծառ հատողը հայտնաբերվել է, ով արդեն խոստովանել է իր մեղքը:

«Ես գիտեմ, թե ով է: Բայց ավելի լավ է իրավապահ մարմիններից ճշտեք»,– նշեց նա: Մեր այն հարցին, թե ինչ պիտի անել, որպեսզի մարդիկ նման վայրագությունների չդիմեն, Բաղդասարյանը պատասխանեց, թե այդ մի օրինակով, երբ մեղավորը խիստ պատիժ կստանա, ընդհուպ մինչև ազատազրկում, մնացածը կխուսափեն նման հանցագործություն կատարել: Վերջինս նաև նշեց, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են հատել նման քանակի բարդու ծառեր:

Հավելենք նաև, որ ոստիկանության պաշտոնական կայքում արդեն իսկ տվյալներ կան ծառերի՝ հավանական հատողի վերաբերյալ, ով բերման է ենթարկվել ոստիկանություն:

«Ապրիլի 10–ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.–ն, որը ապրիլի 10–ին՝ ժամը 11.30–ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն»,– կարդում ենք ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշենք նաև, որ ծառահատման դեպքի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, թե Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է:

«Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ այս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին: Վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին»,– ասել էր նա առավոտյան խորհրդակցության ժամանակ:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback