Բեռլինի դպրոցն ուսուցչուհուն արգելել Է խաչ կրել
INTERNATIONAL NEWSԲեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել Է տեղի քահանան:
Հոգեւորական Կարստեն Մինկները լրագրողներին հայտնել Է, որ կինն իր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել Է Բեռլինի Վեդինգի շրջանի դպրոցի տնօրենի գրավոր կարգադրությունը:
Նշվում Է, որ տեղի Ավետարանչական եկեղեցու սինոդը միջադեպի հետաքննություն Է սկսել: Դպրոցի ղեկավարությունն ուսուցչուհուց պահանջել Է հանել խաչը՝ վկայակոչելով այն օրենքը, որը պետծառայողներին արգելում Է կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում, գրում Է Berliner Zeitung-ը:
Ինչպես նշում Է BBC-ն, ամբողջ Եվրոպայում վեճեր են ընթանում այն հարցի շուրջ, թե կարելի Էր արդյոք կրոնական խորհրդանշաններ կրել աշխատավայրում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



