Տավարի մսով համեղ աղցան
LIFEԲաղադրամասեր տավարի միս – 300 գ, նուռ – 1 հատ, սխտոր – 1-2 ատամիկ, ընկույզի միջուկ – 60 գ, թթվասեր – 2 ճ. գդ., մայոնեզ – 2 ճ. գդ., աղ, սև պղպեղ Պատրաստման եղանակը Տավարի միսը խաշել, մանր կտրատել կամ թել-թել անել, ավելի գեղեցիկ կստացվի: Նուռը մաքրել, հատիկներն առանձնացնել, մի քանի հատիկ թողնել զարդարելու համար: Սխտորը մաքրել, ճզմել: Ընկույզի միջուկը մանրացնել դանակով, շատ մանր փշրելու կարիք չկա: Թթվասերը, մայոնեզը, սխտորը խառնել, աղ, պղպեղ անել: Սոուսը լցնել մսի վրա, ավելացնել նռան հատիկները, ընկույզը և խառնել: Զարդարել և մատուցել տոնական ընթրիքին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



