Ֆիյոնը Ֆրանսիայի գլխավոր խնդիրը համարում Է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակամարտության կանխումը
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինքն ինչ կասեր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, եթե հանդիպեր նրան, Ֆիյոնը պատասխանել Է. «Առաջին հերթին ես կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն Է վարելու՝ ունենալով միայն մեկ մտահոգություն՝ խուսափել պատերազմից եւ բոլոր ջանքերն ուղղել այն բանին, որ ռազմական դիմակայություն թույլ չտրվի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ»:
Ֆիյոնը նաեւ նշել Է, որ «ընդհանուր թշնամին իսլամական ամբողջատիրությունն Է, որը տարածվել Է ԱՄՆ-ի սխալների, հատկապես Իրաքում պատերազմի պատճառով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



