Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
SOCIETYԹուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի պատճառները չեն հստակեցվում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ այս պահին փլատակների տակ մեկ մարդ կա: Նա նաև նշել է, որ հնարավոր է պայթյունը տեղի է ունեցել մեքենայի վերանորոգման ժամանակ:
Ոստիկանությունը նախազգուշացրել է հարակից շրջանների բնակիչներին խուսափել այդ տարածքում կրակ վառելուց` հաշվի առնելով, որ արհեստանոցը, որը փլուզվել է, դյուրավառ նյութեր է պարունակել, որոնք կարող են տարաներից դուրս եկած լինել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



