Հայաստանի ռուսական ավիաբազան օգնում Է սիրիացի փախստականների ընտանիքներին
SOCIETYԱպրիլի 8-ին Երեւանում հումանիտար ակցիա Է անցկացվել սիրիացի փախստականների համար: Միջոցառումը նախաձեռնել եւ անցկացնում Էր Ռուսաստանի «Էրեբունի» ավիաբազայի (Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի) Կանանց խորհուրդը՝ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի (ՌԳՄԿ), Հայաստանի Հանրապետությունում ՌԴ-ի պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցի ղեկավարության աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրել Է ՌՄԳԿ-ի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը, Սիրիայից ժամանած ընտանիքներին հանձնվել են առաջին անհրաժեշտության իրերի հավաքանիներ, որոնք հավաքել են հիշյալ դպրոցի աշակերտները: Ընդամենը հավաքվել եւ հանձնվել Է 70 ընծայական հավաքանի՝ մանկական հագուստով, խաղալիքներով, գրենական պիտույքներով, ավելի քան 250 կիլոգրամ պարեն՝ մակարոն, մրգահյութեր, արեւածաղկի ձեթ, մսի պահածոներ, կաթի փոշի, բրինձ, հնդկաձավար, թեյ եւ շաքար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



