Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ
SOCIETYԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ:
«Եվրոպայի առաջնության արդյունքները նորմալ էին թե հրում, թե պոկում վարժությունում: Երկու անհաջող մոտեցումները իմ ուժերի սահմաններում էին: Չստացվեց բարձրացնել, դա իմ սխալն է, և փորձելու ենք հաջորդ մրցաշարերին վերացնել և ավելի լավ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով վնասվածքին` Ռուբեն Ալեքսանյանն ասաց, որ այն լուրջ չէ. «Թևս թեթև հոդախախտվել է: Առաջիկա շաբաթների ընթացքում կվերսկսենք մարզումները: Գիպսն էլ դրել ենք, որ ավելի լավ ամրանա հոդը` հետագայում խնդիր չունենալու համար»,- ասաց Ալեքսանյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



