Երիտասարդության թշնամին
PHOTOՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծերացումը կախված է մարդու սնունդից: Սննդամթերքը կարող է երկարացնել երիտասարդությունը, ինչպես նաեւ արագացնել օրգանիզմի ծերացումը:
Սննդակարգի հարցում առավել ուշադիր պետք է լինեն կանայք, քանի որ ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ քաղցրավենիքն ու սննդի որոշ այլ տեսակներ «գողանում են» երիտասարդությունը:
Բժիշկները բջիջների մակարդակում հետեւել են նյութափոխականությանը ու պարզել են, որ ծերացման գործընթացն արագանում է AGE միացությունների կուտակման ժամանակ: Դրանք ձեւավորվում են նյութափոխականության ժամանակ, երբ միանում են հեշտ յուրացվող ածխաջրերն ու սպիտակուցներ:
Մեծ թվով «արագ» ածխաջրեր են պարունակում կոնֆետները, տորթերը, խմորեղենները: Կոլագենների ու էլաստինի արտադրմանը արգելակում է նաեւ տապակած ու ճարպոտ սնունդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: