Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է արդեն տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր
SOCIETY Ապրիլի երկրորդ շաբաթից արդեն սկսվել է Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկումը, ինչի արդյունքում ապրիլի 10-ի դրությամբ արդեն Սեւանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 581 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լիճը 2016 թվականի ապրիլի 10-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 56 սանտիմետր բարձրության վրա, ինչը 23 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի առաջին օրվա համեմատ Սեւանի մակարդակը առատ տեղումների, գետերի ելքերի ավելացման արդյունքում բարձրացել է 3 սանտիմետրով: Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով` 2017 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սեւանա լիճն աստիճանաբար սկսում է ազատվել սառցե կապանքներից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



