Ստոկհոլմի օկրուգային դատարանը կալանքի տակ վերցրեց ահաբեկչության ենթադրյալ կատարողին
INTERNATIONAL NEWSՍտոկհոլմի օկրուգային դատարանը դատախազության պահանջով կալանքի տակ Է վերցրել ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարող 39-ամյա Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Նիստն անցել Է դռնփակ՝ անվտանգության ուժեղացված միջոցներով: Նիստի սկզբում Աքիլովը խոստովանել Է իր մեղքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատախազությունը պետք Է մեղադրանքն առաջադրի մինչեւ այս տարվա մայիսի 11-ը: Դատարանի վճռով՝ ձերբակալվածը նաեւ պետք Է անցնի դատահոգեբուժական փորձաքննություն: Ռահմաթ Ակիլովը համագործակցում Է ոստիկանության եւ հետաքննության հետ: Այս մասին հայտարարել Է ձերբակալվածի փաստաբան Յուհան Էրիքսոնը:
«Ես չեմ կարող հայտնել, թե այսօր ինչ Է խոսվել դատավարության ընթացքում: Իմ սպասարկյալը պատասխանում Է հարցերին եւ համագործակցում Է ոստիկանության հետ»,- նշել Է նա:
Ոստիկանությունը կատարել Է շուրջ 600 հարցաքննություն, հավաքել Է բազմաթիվ հանցանշաններ՝ տեխնիկական ապացույցներ, հսկման տեսախցիկների տեսագրություններ, լուսանկարներ, որոնք ապացուցում են Ակիլովի հանցանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



