Ռուս երկու զինծառայողներ են զոհվել Սիրիայում
INTERNATIONAL NEWSՍիրիայում ռուս երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել զինյալների ականանետային գնդակոծության հետեւանքով, երրորդը ծանր վիրավոր Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Ինչպես պատմել են գերատեսչությունում, ռուս զինծառայողները սպայի՝ ռուսաստանցի ռազմական խորհրդական հետ միասին գտնվում Էին սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում՝ որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ:
Պայմանագրային զինծառայողներն ականի պայթյունից զոհվել են զինյալների կողմից ականանետային գնդակոծության ժամանակ:
Ինչպես հավելել են պաշտպանության նախարարությունում, երրորդ զինծառայողի կյանքի համար շարունակում են պայքարել զինվորական բժիշկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



