Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ոլորտային ռիսկերն են

SOCIETY

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային հանդիպումները. ՊԵԿ-բիզնես երկխոսության օրակարգում ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացումն ու դրանց նվազեցմանն ուղղված քայլերն են: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում. սրանք այն հիմնական ռիսկերն են, որ արձանագրվել են գրեթե բոլոր ոլորտներում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի դիտարկմամբ՝ ձեռնարկված միջոցառումներով պետք է հասնել նրան, որ բոլոր գործարքները փաստաթղթավորվեն, աշխատողները ձևակերպվեն և արձանագրվի  աշխատավարձերի իրական չափը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտի ռիսկերը. 71 տնտեսվարողի ստվերի գնահատմամբ ՊԵԿ-ն արձանագրել է, որ զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում ոչ միայն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվում, այլև գրավոր պայմանագրեր չեն կնքվում սպառողների հետ: Իսկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատմամբ զբաղվող 76 խոշոր ընկերությունների ստվերի գնահատմամբ էլ արձանագրվել է իրացման ոչ լիարժեք գների ձևակերպում:  Գնահատված 35 տնտեսվարողի մասով արձանագրվել է շուրջ 50 տոկոսի ստվեր: Հարկային ռիսկեր ե ն նկատվել նաև կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող հարկ վճարողների դաշտում: 82 տնտեսվարողի ստվերի գնահատման արդյունքում արձանագրվել է, որ ներմուծողը ապրանքներն իրացրել է իրականից էականորեն ցածր գներով, իսկ ձեռքբերման գներում էլ արձանագրվել է ծախսերի ուռճացում: 46 տնտեսվարողի գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստվերը ոլորտում կազմում է շուրջ 54 տոկոս: «Տնտեսվարողները շահույթ պետք է ստանան աշխատանքի արդյունավետ կազմակերպման միջոցով, այլ ոչ թե հարկեր չվճարելու ճանապարհով»,-ընգծեÕ ¬ է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում ստվերի կրճատմանն ուղղված միջոցառումներով արձանագրված աճի զգալի մասը բաժին է ընկնում ռիսկային համարվող ընկերություններին:  2017-ի առաջին եռամսյակում, նախորդի համեմատ, ոչ ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ գրանցվել է հարկային եկմաուտների 6 տոկոս աճ, իսկ ռիսկային խմբում՝ շուրջ 26 տոկոս: Տեսչությունում հարկային ռիսկերը  քննարկել են խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ: Խոշոր սուպերմարկետների հարկային մուտքերը նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017-ի նույն ժա մանակահատվածում աճել են 870,9 միլիոն դրամով:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի վստահեցմամբ՝ կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն. «Դրական փոփոխություններ չարձանագրվելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը: Իսկ բարեխիղճ տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ քանի դեռ չունեն հարկային ռիսկեր՝ կոմիտեն որևէ կերպ չի միջամտի իրենց գործունեությանը»: 

 

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program