G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հարցում
INTERNATIONAL NEWSG7-ի երկրները շահագրգռություն են հայտնել համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու հարցում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ որոնք չեն կարող լուծվել առանց ՌԴ-ի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Լուկկայում (Իտալիա) Յոթի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման՝ հրապարակված ամփոփիչ հռչակագրում:
«Մենք ընդունում ենք, որ Ռուսաստանը կարեւոր միջազգային գործընկեր Է, եւ կան համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահարվերներ, որոնք չեն կարող լուծվել առանց նրա հետ համագործակցության,- ասված Է փաստաթղթում:- Մենք ընդգծում ենք մեր շահագրգռությունն անհատական եւ կոլեկտիվ մակարդակում փոխգործակցել Ռուսաստանի հետ այդ ոլորտներում եւ ակտիվորեն ուղիներ որոնել՝ միասին պատասխան տալու ընդհանուր մարտահրավերներին՝ հանուն դրանց լուծման առավելագույն արդյունավետության»:
Ընդհանուր շահերի ոլորտների թվում փաստաթղթում նշված են հակաահաբեկչությունը, միգրացիայի հիմնախնդիրը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարը, կլիմայական հիմնախնդիրների լուծումը:
Ըստ որում հռչակագրում նշված Է, որ G7-ը պատրաստ Է շարունակել միակողմանի արգելիչ միջոցները, որպեսզի հասնի Ռուսաստանի կողմից համաշխարհային կարգի կանոնների կատարման եւ նրան դարձնի «համագործակցության պատրաստ գործընկեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



