Թրամփը խոստացել Է ԿԺԴՀ-ի խնդիրը լուծել Չինաստանի հետ կամ առանց նրա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը մտադիր Է Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծել կամ Չինաստանի օգնությամբ, կամ ինքնուրույն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հյուսիսային Կորեան իր համար խնդիրներ Է ստեղծում: Եթե Չինաստանը որոշի օգնել, հիանալի կլինի: Եթե ոչ՝ մենք խնդիրը կլուծենք առանց նրա»,-ապրիլի 11-ին գրել Է Թրամփը Twitter-ում:
Անցած շաբաթ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել: Ապրիլի 9-ին ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շրջան Է ուղարկել հարվածային ավիախումբ՝ ավիակրով, երկու Էսկադրային ականակիրներով եւ հածանավով, որոնք հանդերձված են բալիստիկ հրթիռները կալանելու ընդունակ հրթիռներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



